Հասարակություն

Երևանում Nissan-ը մխրճվել է «Հայբիզնեսբանկի» մասնաճյուղի տարածք

Մայիսի 9-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Nissan Fuga մակնիշի ավտոմեքենան Կիևյան փողոցում մխրճվել է «Հայբիզնեսբանկի» մասնաճյուղի տարածք։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդին առաջինն օգնության են հասել բանկի աշխատակիցները, իսկ վթարից բացի՝ NIssan-ը վրաերթի է ենթարկել մի հետիոտնի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայութունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը