Աբու Դաբիում անցկացվող Ներդրումային համաժողովի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայկական տաղավարում հանդիպել է Լիբանանի Էկոնոմիկայի նախարար Ամին Սալամի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները:
Այնուհետև Վահան Քերոբյանը մասնակցել է տնտեսական աճի ապահովման համար խոշոր ներդրումների ներգրավման վերաբերյալ պանելային քննարկման, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի համար աննախադեպ տնտեսական աճի ցուցանիշներին:
Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի ներդրումային միջավայրը, կառավարության կողմից որդեգրած քաղաքականությունն օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով: