ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, համայնքապետերի ուղեկցությամբ դիտարկել է Իսահակյան-Գյումրի, Մ7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին։
Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ՝ հորդորելով աշխատանքները կատարել սահմանված ժամկետներում։
Նախարար Սանոսյանի հաջորդ կանգառը Արթիկն էր, որտեղ դիտարկվել է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի և Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանի ուղեկցությամբ դիտարկվել է նաև Արթիկի կամրջի, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով համայնքում մայթերի բարեկարգման աշխատանքները։