Հասարակություն

Միջազգային բեռնափոխադրումների երթուղու գործարկման նպատակով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ

Միջազգային բեռնափոխադրումների երթուղու գործարկման նպատակով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով՝

Միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու (այսուհետ` ՄԲՄԱԵ) գործարկման և իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր դառնալու հարցերը քննարկելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ)»,- նշված է որոշման մեջ։ Միաժամանակ հաստատվել է աշխատանքային խմբի անհատական կազմն ու աշխատակարգը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական