Հասարակություն

Ո՞ր երկրներից են ամենաշատն այցելել Հայաստան

2023-ի հունվար-մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 81,2%-ով աճել է Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը։ Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 451 հազար 850 զբոսաշրջիկ, 2022-ին այդ թիվը 249 հազար 361 էր։

Հայաստան ամենաշատն այցելել են ՌԴ քաղաքացիները, երկրորդ տեղում Վրաստանից ժամանած զբոսաշրջիկներն են, երրորդ տեղում՝ Իրանից եկածները։

Ներկայացնում ենք ՀՀ այցելած զբոսաշրջիկների առաջին հնգյակը․

ՌԴ - 237․040

Վրաստան -  53․707

Իրան - 25․458

Ֆիլիպիններ - 5981

Ուկրաինա - 5705