ԱՄՆ-ի Տեխաս նահանգում միգրանտների և անօթևանների կենտրոնի մոտ` կանգառում կանգնած մարդկանց մեջ մեքենա է մխրճվել։ Զոհվել է առնվազն 7 մարդ։
Եվս վեց մարդ վիրավորվել է, նրանցից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Ավտոմեքենան վարողը ձերբակալվել է։ Սկզբում ամերիկյան ԶԼՄ-ները, վկայակոչելով ոստիկանության տվյալները, հայտնել էին, թե նրա գործողությունները դիտավորյալ են եղել ։ Սակայն հետո Բրաունսվիլի ոստիկանությունը հայտարարել է, որ դեռևս հստակ տվյալներ չունի հարձակումը նպատակաուղղված կազմակերպված լինելու մասին։