Միացյալ Նահանգները Թուրքիայից պահանջել է հասանելիություն ունենալ Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 զենիթահրթիռային համակարգերին՝ դրանք ուսումնասիրելու համար: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«ԱՄՆ-ն խնդրել է Ս-400-ների հասանելիություն տրամադրել դրանք ուսումնասիրելու համար: Բայց մեզ համար դա անթույլատրելի էր, դա հակասում էր մեր անկախ քաղաքականությանը։ Մենք մերժել ենք», - ասել է Չավուշօղլուն Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում: