Հասարակություն

Մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը

Մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը։

Այն տեղի կունենա մայիսի 25-27-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում։ 

Փառատոնին կմասնակցեն շուրջ 40 հրատարակչություններ, գրավաճառներ և մշակութային կազմակերպություններ, 50-ից ավելի գրողներ, քննադատներ, թարգմանիչներ, ոլորտի այլ մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից։ Երեք օրերին տեղի կունենան 25 միջոցառումներ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ 
Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Գործընկերներն են՝ Creative Europe «Ստեղծագործ Եվրոպա»-ն, «Վերսոպոլիս»-ը, «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» և «Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ները։ 

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: Փառատոնը բաց է նշված օրերին՝ ժամը 12:00-21:00-ն։

Գրքերի ամբողջ տեսականին վաճառվելու է 20-50% պարտադիր զեղչով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական