Հասարակություն

Գնել Սանոսյանը հետևել է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի շինարարական աշխատանքներին

Գնել Սանոսյանը հետևել է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի շինարարական աշխատանքներին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի ուղեկցությամբ դիտարկել եմ  Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ Աշտարակ-Թալին մայրուղու 8 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը։ 

Այս հատվածում աշխատանքները մեկնարկել են այս տարի և ինտենսիվ կերպով ընթանում են։

Զրուցել եմ շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական