«Առողջ ապրելակերպի» հանրային արշավը շարունակվում է, այսօր հերթը Սյունիքինն էր: Կապանի 8 հանրակրթական դպրոցների միջին և բարձր դասարանի աշակերտները միացել էին Առողջապահության նախարարության «Առողջ ապրելակերպի» իրազեկման հանրային արշավին:
Սպորտլանդիաներ, մարզական տարբեր խաղեր, քայլերթ, ինչպես նաև առողջ սնվելու վերաբերյալ վարպետաց դասեր: Մասնակցում էին նաև Կապանի առողջության առաջնային պահպանման օղակի աշխատակիցները:
Մարդաշատ էին հատկապես ԱԱՊ օղակի սքրինինգային, բժշկական հետազոտության, հոգեկան առողջության տաղավարները: Հանրային արշավի հաջորդ հասցեն Գյումրին է: