Հասարակություն

Էդվարդ Ասրյանը պարգևատրել է առավել աչքի ընկած պահեստազորայիններին

Մայիսի 5-ին վարժական հերթական հավաքի ավարտի կապակցությամբ ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում անցկացվել է հանդիսավոր միջոցառում: 

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ողջունելով վարժական հավաքի մասնակիցներին, իր և պաշտպանության նախարարի անունից շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին՝ վարժական հավաքների ընթացքում մարտական պատրաստության, մարտական հերթապահության և զինվորական օրինակելի կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար: 

Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, կարևորելով 25-օրյա վարժական հավաքների դերն ու դրանց ընթացքում պահեստազորայինների զինվորական գիտելիքների բարձրացման անհրաժեշտությունը, մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին պարգևատրել է պատվոգրերով և արժեքավոր նվերներով: