Հասարակություն

Ցնցված եմ մարդկային կյանքեր խլած ողբերգական միջադեպերի մասին լուրերից. Նիկոլ Փաշինյանը՝ Սերբիայի նախագահին

Ցնցված եմ մարդկային կյանքեր խլած ողբերգական միջադեպերի մասին լուրերից. Նիկոլ Փաշինյանը՝ Սերբիայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ Բելգրադի Վլադիսլավ Ռիբնիկար դպրոցում և Մլադենովացում տեղի ունեցած ողբերգական միջադեպերի կապակցությամբ։ Նամակում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Խորապես ցնցված եմ Բելգրադի Վլադիսլավ Ռիբնիկար դպրոցում, ինչպես նաև Մլադենովացում բազմաթիվ մարդկային կյանքեր խլած ողբերգական միջադեպերի մասին լուրերից:

Այս ծանր պահին hայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական