Հասարակություն

Ապարանում գողացված պլանշետն ու նոթբուքը հայտնաբերվել են Երևանի մանրածախ առևտրի կետերից մեկում

Ապարանում գողացված պլանշետն ու նոթբուքը հայտնաբերվել են  Երևանի մանրածախ առևտրի կետերից մեկում

Մայիսի 2-ին ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Ապարան քաղաքի մի բնակչուհի և հայտնել, որ տնից գողություն են արել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 09.00-ից 12.30-ն ընկած ժամանակահատվածում Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի նշված տան մուտքի տեսանելի հատվածում դրված բանալիով դուռը բացել և հյուրասենյակից գողացել են պլանշետ և նոթբուք:

Գողության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունն արել է ապարանցի 41-ամյա տղամարդը: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի մանրածախ առևտրի կետերից մեկում գողացված նոթբուքը և պլանշետը հայտնաբերվել և առգրավվել են:

Ոստիկանության Ապարանի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 4-ի ժամը 23.20-ին 41-ամյա տղամարդը Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Ապարանի բաժին:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական