Հասարակություն

ՃՏՊ Դավիթ Մալյան փողոցի և Գայի պողոտայի խաչմերուկում. տուժածը հոսպիտալացվել է

ՃՏՊ Դավիթ Մալյան փողոցի և Գայի պողոտայի խաչմերուկում. տուժածը հոսպիտալացվել է

Մայիսի 5-ին, ժամը 14։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանից Դավիթ Մալյան փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Դավիթ Մալյան փողոցի և Գայի պողոտայի խաչմերուկում բախվել են «Subaru» (վարորդ` Հ. Հ.) և «Lada» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում, վառելիքի արտահոսք չկա։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Lada» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական