Հասարակություն

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Նիդեռլանդներից ժամանած փորձագետների թիմին

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Նիդեռլանդներից ժամանած փորձագետների թիմին

Նիդեռլանդներից ժամանած փորձագետների թիմը հանդիպել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ:

Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը, «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները, որոնց աջակցությամբ Երևանի և մարզերի բուժաշխատողների համար անցկացվել է սիմպոզիում:

Նախարարը շնորհակալություն է հայտնել փորձագետներին` բուժհաստատությունների կառավարման նոր մոտեցումներ ներկայացնելու, բուժաշխատողների հմտությունների կատարելագործման հարցում ներդրում ունենալու համար:

Փորձագետները ներկայացրել են առողջության համապարփակ ապահովագրության, առաջնային օղակի հոլանդական մոդելը, զսպումների և հակակշիռների վրա գործող հիմնադրամի կառավարման և որակի վերահսկողության չափանիշների ընտրության և մոնիտորինգի առաջարկներ ներկայացրել:

Դեսպան Նիկո Սխերմերսը պատրաստակամությունն է հայտնել շարունակել համատեղ ծրագրերը որակի և ապահովագրության համակարգի ներդրման գործում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական