Հասարակություն

Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մայիսի 4-ին, ժամը 14։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին այրվում է «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։57-ին, մարվել՝ 15։07-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական