Հասարակություն

Վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

Վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

Մայիսի 4-ին՝ ժամը 16:30-ից, վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

Նշվում է, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։

«Գազպրոմ Արմենիան» ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 1-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 4-ը՝ ժամը 20:00-ն․ Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի տարածքում կիրականացվեն «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» 1400 մմ տրամագծով մայրուղային գազատարի պլանային վերանորոգման աշխատանքները. ինչի կապակցությամբ կդադարեցվի բնական գազի մատակարարումը Հայաստան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական