Հասարակություն

Զոհվածների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ

Զոհվածների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ

Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա են իրականացրել զոհված զինծառայողների ծնողներն ու մի շարք ընդդիմադիր հասարակական գործիչներ։

Նրանք դժգոհություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցում կառավարության քաղաքականությունից, ինչպես նաև հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից։

Ցուցարարների ձեռքում են եղել զոհված զինվորների լուսանկարները, հայկական քաղաքների ու գյուղերի անուններով պաստառներ, որոնց մի մասը 2020-ի պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ մի քանիսն էլ այսօր վտանգի տակ են։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական