Միջպետական և հանրապետական միջին նորոգման աշխատանքների համար կառավարությունը հատկացրեց 382 մլն դրամ. կառավարության որոշումը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց նաև Ջրվեժի ճանապարհների վիճակից։ Հիշեցնենք՝ այս հարցը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրել էր նաև պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Սանոսյանը նշեց, որ ճանապարհի այդ հատվածը երկու մասի պետք է բաժանել՝ նախարարության և Երևանի ենթակայության. «Խոսքը Երևան համայնքի հատվածում գտնվող ճանապարհահատվածի մասին է, որովհետև նախարարության ենթակա հատվածում փոսալցման աշխատանքներն ավարտված են։ Երեկ նորից պարոն Ավինյանի հետ խոսել եմ, իրենք այդ հատվածում միջին նորոգում են նախատեսել անել, դրա համար փոսալցում չեն անում։ Առաջիկա օրերին կսկսեն աշխատանքը»։
Ըստ Սանոսյանի՝ միջին նորոգման պրակտիկան սկսել է կիրառվել 2018-ից. «Դրանով ասֆալտի վերին շերտը հեռացվում է և նոր շերտ տեղադրվում։ Այս աշխատանքի իրականացումը 5-7 տարով երկարացնում է ճանապարհի կյանքը և երեք անգամ ավելի էժան է, քան հիմնանորոգման աշխատանքները»։