Հասարակություն

Զորամասի հրդեհի գործով կալանավորված է 4 անձ

Զորամասի հրդեհի գործով կալանավորված է 4 անձ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է Ազատ գյուղում զորամասի հրդեհի դեպքին, ինչի արդյունքում, հիշեցնենք, զոհվել էր 15 զինծառայող։  

Դատախազը տեղեկացրել է, որ այս պահին 4 անձ կալանավորված է, նրանց նաև մեղադրանք է առաջադրված անվտանգությունն ապահովելու իրենց պարտականությունները չկատարելու համար. «Այս պահին տուժողի ներկայացուցիչներն ու իրավահաջորդները միջնորդություններ են ներկայացրել, փորձաքննությունների հետ կապված ունենք անհամաձայնություններ, որոնք քննարկման փուլում են:

Գործը հենց սկզբից գտնվել է դատախազության և իմ անմիջական ուշադրության ներքո: Այս առումով մենք հետևողական ենք, քանի որ կալանքի տակ գտնվող անձինք ունենք, որպեսզի մաքսիմալ արագ վարույթը քննվի, բայց արագություն` չի նշանակում միայն մեկ վարկածի շուրջ քննություն, քանի որ մեզ անընդհատ քննադատում են, որ միայն մեկ վարկած եք քննում»:

Վարդապետյանը նշել է, որ ստուգվում են բոլոր վարկածները. «Նաև ծնողների կողմից առաջ քաշված վարկածներն են քննվում»,- ասել է դատախազը։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական