Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, այժմ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, գեներալ Գրիգորի Խաչատուրովի և ևս 11 անձի վերաբերյալ գործը։
Այն գտնվում է դատավոր Արամ Գրիգորյանի վարույթում։
Նախնական դատական լսումներ են նշանակվել հաջորդ շաբաթ՝ մայիսի 8-ին, ժամը՝ 15։00-ին։ Սակայն նիստը տեղի կունենա դռնփակ կարգով։