Հասարակություն

«Կան ինստիտուցիոնալ խնդիրներ». վարչապետը՝ փախստականների իրավունքների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կան ինստիտուցիոնալ խնդիրներ». վարչապետը՝ փախստականների իրավունքների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է փախստականների խնդրին։

Նա նշել է, որ կառավարությունը փախստականների իրավունքների պաշտպանության հարցում լուրջ որոշումներ է կայացրել 2019-ից, երբ Ադրբեջանի փախստականների համար բնակարանային ապահովման ծրագիր են իրականացրել․ «Կան ինստիտուցիոնալ խնդիրներ, համաձայն եմ, և ճիշտ կլինի, որ մենք առաջիկայում աշխատանքային հանդիպում կազմակերպենք և ավելի մանրամասն քննարկենք այդ հարցը»։

Վարչապետը շեշտել է, որ բարձրացված հարցը լեգիտիմ է։

Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ փախստականների վերադարձի խնդրից։ Ըստ նրա՝ այդ դրույթը ոչ միայն չի իրականացվել, այլև հայաթափումը, հայ բնակչության ունեզրկման գործընթացը շարունակվում են․ «Պետք է հստակ տարանջատել, թե որ հարցերը պետք է կառավարության սպասարկման տիրույթում լինեն, որ հարցերը՝ այդ ոլորտի հկ-ների»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական