Հասարակություն

Իշխանության դեմ բռնության և իշխանությունը զավթելու կոչերի ակտիվացում է նկատում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իշխանության դեմ բռնության և իշխանությունը զավթելու կոչերի ակտիվացում է նկատում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել է, թե պետական իշխանությունը զավթելուն ուղղված բռնի կոչերը, ատելության խոսքը, բռնության քարոզը, բռնության արդարացումը գտնվում են գլխավոր դատախազության խստագույն ուշադրության ներքո։

ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցին ի պատասխան, դատախազն ասել է. «Մենք տեղեկատվական հոսքերին ենք հետևում՝ և սոցիալական կայքերում, և մամուլում։ Եվ այն դեպքերը, որոնք առևերույթ պարունակում են բռնության կոչ, ատելության խոսք և իշխանության զավթման ուղղված խոսույթ, քրեաիրավական գնահատական են ստանում։ Վերջին ամիսներին կարծես թե ակտիվացել է երևույթը և մենք՝ օգտվելով քրեական օրենսգրքի կարգավորումներից,  վարույթների շրջանակներում փորձում ենք այն զսպել և ինչու չէ նաև պատժել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական