ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում անդրադարձել է ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորականների քրեական գործին։ Ըստ նրա, երկու անձանցից մեկի վերաբերյալ վարույթն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան, իսկ մյուսի մասով քննությունը շարունակվում է:
Դատախազը տեղեկացրեց, որ նա մեղադրվում է ծանրացնող հանգամանքներում կատարած սպանության համար, մեղսագրվել են նաև զենքի մաքսանենգության, ապօրինի սահմանահատման, ՀՀ-ում զենք կրելու վերաբերյալ հոդվածներ. «Այս պահին մինչդատավարական վարույթում արտահանձնում չի կարելի և չի լինի: Արտահանձնումները լինում են միայն դատապարտված անձանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պայմաններում:
Արտահանձնումները կարգավորվում են մի շարք կոնվենցիաներով: Եթե միայն Ադրբեջանն է հետաքրքրում, ասեմ ձեզ՝ դա 1998 թվականի Մոսկվայի կոնվենցիան է և Ստրասբուրգի կոնվենցիան»,- ասել է դատախազը։