Միջուկային բժշկության ոլորտում համագործակցության նպատակով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է «Ռուսատոմ առողջություն» ԲԲԸ գլխավոր տնօրենին և ընկերության ներկայացուցիչներին:
Ընկերությունը զբաղվում է միջուկային բժշկության տեխնոլոգիաների զարգացմամբ, ռադիոնուկլիդային թերապիայի համար արտադրում է նոր ռադիոդեղագործական դեղամիջոցներ, ինչպես նաև ընդլայնում է ուռուցքային հիվանդությունների բուժման մեջ միջուկային բժշկության մեթոդների կիրառումը:
Քննարկմանը պայմանավորվել են հայ և ռուս մասնագետներից կազմված աշխատանքային խումբ ստեղծել` քայլ առ քայլ մշակելու համագործակցության հայեցակարգն ու ճանապարհային քարտեզը:
Այս փոխգործակցության արդյունքում միջուկային բժշկությունը` գերժամանակակից բոլոր տեխնոլոգիաներով, ուռուցքաբանության ոլորտում հասանելի կլինի մեր երկրում, հնարավորություն կստեղծվի ռադիոդեղամիջոցների արտադրություն իրականացնել, ինչպես նաև ուռուցքաբանության մեջ կներդրվի ախտորոշման և բուժման նոր մեթոդներ: