Հասարակություն

Աշոցքում, Ամասիայում և Ջերմուկում ձյուն է

Աշոցքում, Ամասիայում և Ջերմուկում ձյուն է

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն. այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական