Հասարակություն

«Մենք հասել ենք դիալոգի այս մակարդակին, որն ինձ անհանգստացնում է». դատախազ

«Մենք հասել ենք դիալոգի այս մակարդակին, որն ինձ անհանգստացնում է». դատախազ

«Դեպքի վայրի զննությունը, քննչական առանցքային գործողությունների կատարման թերացումներն ազդում են և շատ լուրջ են ազդում գործի ճակատագրի վրա»,- ԱԺ-ում հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նրա խոսքով՝ պաշտոնավարման առաջին օրից համակարգման հարց է բարձրացրել. «Եթե դատախազությունը լինի լռելյայն դիտորդի դերում և սպասի վարույթն իրականացնող մարմնի կողմից գործողությունների կատարմանը, հետո վարույթն իրականացնող մարմինը բերի, դատախազն ուղղակի մերժման որոշում կայացնի՝ առանց կոնկրետ հանձնարարություններ տալու․․․ Օրինակ, հիմա վիճարկում են՝ դատախազն իրավունք ունի՞ հանձնարարական տալ, թե՞ չէ։ Մենք հասել ենք դիալոգի այս մակարդակին, որն ինձ անհանգստացնում է, և սա ազդում է քրեական գործերի որակի վրա»։

Վարդապետյանը նշել է, որ պաշտոնավարման առաջին օրից ձգտել է բոլոր գերատեսչությունների հետ կառուցողական երկխոսության. «Հեգեմոն դիրքը, որն ունի դատախազությունը, պետք է օգտագործել ի նպաստ քրեական գործերի ճակատագրերի լուծման, որովհետև ձգձգումները և ոչ կոմպետենտությունը հետևանք են համակարգման ու ներքին զրույցի բացակայության»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական