Հասարակություն

Սպասվում է անձրև և ամպրոպ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Հանրապետության տարածքում մայիսի 3-ին, 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 4-ին, 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 3-ին և 4-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 5-ին, 6-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան է՝ 4-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևանում մայիսի 3-ին, 6-ի երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Մայիսի 4-5-ը, 6-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։