Հասարակություն

Քրեական հետապնդման է ենթարկվել 9 օրենքով գող

2022թ․ ընթացքում արձանագրվել է քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների 25 դեպք՝ նախորդ տարվա 14-ի դիմաց. այս մասին տեղեկացրել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նշված դեպքերն, ըստ դատախազի, աճել են 11-ով կամ 78,6%-ով. «Ներկայումս դատարանում քննվող ու քրեական ենթամշակույթին առնչվող հոդվածներով քրեական հետապնդման է ենթարկվում 6 «օրենքով գող», ևս 3-ի նկատմամբ քրեական հետապնդում է ներկայացվել նախաքննության փուլում գտնվող վարույթներով։ Այս պահի դրությամբ նրանից 3-ը կալանքի տակ են»,- ասաց Վարդապետյանը։