ՀՀ առողջապահության նախարարությունն արձագանքել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի՝ կորոնավիրուսից մահվան դեպքերի վերաբերյալ հայտարարությանը։
«Անդրադառնալով պատգամավորներից մեկի` լրագրողների հետ զրույցի ժամանակ COVID-19-ի մահվան ցուցանիշների վերաբերյալ դիտարկումներին` առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ COVID-19 համարավարակով պայմանավորված` մահվան դեպքերի վիճակագրությունն արտացոլում է իրական պատկերը:
Համավարակի բռնկումից ի վեր, պարբերաբար (համաճարակաբանական իրավիճակից ելնելով), հրապարակվել են ոչ միայն մահվան, այլև` հիվանդության հետ կապված բոլոր ցուցանիշները»,- նշված է ՀՀ ԱՆ հայտարարության մեջ: