Հասարակություն

Wizz Air-ը հունիսի 26-ից կմեկնարկի Պրահա-Երևան-Պրահա երթուղով չվերթեր

Wizz Air-ը հունիսի 26-ից կմեկնարկի Պրահա-Երևան-Պրահա երթուղով չվերթեր

Այսօր՝ մայիսի 2-ին, դեպի Հայաստան իրականացվող նոր ուղղությունների ընդլայնման կապակցությամբ Wizz Air ավիաընկերությունը հրավիրել էր մամուլի ասուլիս: 

Ավիաընկերության ներկայացուցիչ Վալերիա Բրագարենկոն անդրադարձավ բյուջետային ավիաընկերության բիզնես մոդելին, հայկական շուկայում ավիաընկերության առաջիկա գործունեությանը, ինչպես նաև Wizz Air-ի նոր երթուղիների գործարկման ազդեցությանը հայկական զբոսաշրջության ոլորտի վրա:

Մամուլի ասուլիսին ներկա էր նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, ով ողջունեց ավիաընկերության հետ շարունակական համագործակցությունը, ինչն ավելի շատ զբոսաշրջիկների հնարավորություն կտա բացահայտելու Հայաստանը:    

Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 30-ին ավիաընկերությունը մեկնարկել է 2 նոր ուղղություն՝ դեպի Սոֆիա (յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի) և Դորտմունդ (յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի):

Իսկ 2023թ. հունիսի 26-ից մեկնարկում են Պրահա-Երևան-Պրահա երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: 

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական