Հասարակություն

Հիմնանորոգվում է Տավուշի մարզով անցնող դեպի Դիտավան տանող 3.1կմ երկարությամբ ավտոճանապարհը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Տավուշի մարզով անցնող Տ-10-32, /Մ-4/ - Դիտավան ավտոճանապարհի կմ0+000 - կմ3+100 հատվածը։ Այս մասին հաղորդում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Դեպի Դիտավան տանող 3.1կմ երկարությամբ ավտոճանապարի հիմնանորոգման աշխատանքները կատարում է «Վեհ Իշխանասար» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։

Ճանապարհը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում, արթևեկելի մասն ամբողջությամբ քայքայված էր։ Ծրագրի շրջանակներում կատարվում են հողային, ջրահեռացման համակարգերի նորոգման աշխատանքներ, կնորոգվեն նաև ճանապարհային հագուստը, իջատեղերը, մուտքերը, հենապատերը, որոշ հատվածներում նաև՝ կոյուղագծերը։ Ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։