2020թ․ աշնանային պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե մինչ այժմ կարևոր հրավիրյալներ են ունեցել հանձնաժողովում, ու նրանց ցանկը մեծանալու է․ «Նույնիսկ ԱԺ ամբիոնից վարչապետն առաջարկեց՝ երբ ինքը հրավիրված լինի, ձևաչափ գտնենք, որ կարևորագույն ասելիքը հասանելի լինի հանրությանը»։ Քոչարյանը հիշեցրել է նաև, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին հորդորել է գալ հանձնաժողով ու հարցեր տալ իրեն:
Նա խոսել է հանձնաժողովին ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությունից՝ նշելով. «Երբ հարց էինք տալիս Մնացականյանին, ասաց, որ այս հարթակից չօգտվելն առնվազն ախմախություն կլինի, որովհետև եթե կան կասկածներ, պետք է առաջին հերթին փարատվեն այս հանձնաժողովի պատերի ներսում»։