Հասարակություն

Փրկարարներն ապամոնտաժել են Ծովազարդ գյուղում գտնվող դռների և պատուհանների արտադրամասի տանիքի քամուց պոկված մասը

Փրկարարներն ապամոնտաժել են Ծովազարդ գյուղում գտնվող դռների և պատուհանների արտադրամասի տանիքի քամուց պոկված մասը

Ապրիլի 30-ին, ժամը 14:21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Ծովազարդ գյուղում գտնվող դռների և պատուհանների արտադրամասի տանիքը քամուց պոկվել և կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի (մոտ 2000 քմ) կախված հատվածը (մոտ 100 քմ)։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական