Հասարակություն

«Կոչ եմ անում երեխաների հետ գալ Ակնաղբյուր»․ Նիկոլ Փաշինյան

«Կոչ եմ անում երեխաների հետ գալ Ակնաղբյուր»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Հարգելի հայրենակիցներ, այսօր այցելեցի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայր: Կոչ եմ անում անպայման երեխաների հետ գալ Ակնաղբյուր, որտեղ կա մի ուխտատեղի. ավանդության համաձայն՝ այստեղ հազարամյա կաղնին տնկվել Է Վարդան Մամիկոնյանի կողմից: Նախորդ դարի կեսերին կաղնին թեքվել է, որի փոխարեն մարշալ Հովհաննես Բաղրամյանը տնկել է նոր կաղնիներ:

Միաժամանակ, Ակնաղբյուրում ծանոթացա 3 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին, որոնք կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական