Հասարակություն

Ոստիկանները հայտնաբերել են կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձին

Ոստիկանները հայտնաբերել են կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձին

Ապրիլի 28-ին սոցիալական ցանցում տեղանյութ էր տարածվել, թե ինչպես մի երիտասարդ առերևույթ դաժան վերաբերմունք ցուցաբերում շան նկատմամբ։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվել է տեսանյությում երևացող անձի ինքնությունը։

Նա հայտնաբերվել է, այս պահին գտնվում է ոստիկանության բաժնում։ Նշված հրապարակումներով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է։ ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի համաձայն՝ արարքի համար նախատեսվում է պատիժ՝ առավելագունը մինչև 3 տարի ազատազրկում։ Հորդորում ենք զերծ մնալ նման հակաօրինական արարքներից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական