Հասարակություն

Գողություններ են կատարել գերեզմանատնից և ամառանոցներից

Գողություններ են կատարել գերեզմանատնից և ամառանոցներից

Գողությունների վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն Արտաշատի քրեական հետախույզներն իրացրին ապրիլի 25-ին: Ըստ տեղեկության` Արարատի մարզի Ոստան գյուղի 23-ամյա մի բնակիչ ընկերոջ հետ գողություններ է արել գյուղի գերեզմանատնից և Վերին Արտաշատ տանող ճանապարհի ամառանոցներից: Իրավապահներին հաջողվել է նաև պարզել, որ ընկերը Բաղրամյան գյուղից է, 20 տարեկան:

Ապրիլի 25-ի առավոտյան ոստանցի երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է կատարածներն ու պատմել մանրամասներ: Մասնավորապես, անցած ամիսների ընթացքում երիտասարդները մի առանձնատան բաց դռնով մտել ու գողացել էին սառնարան, ձայնարկիչ ու կենցաղային իրեր: Պարզվել է նաև, որ նրանք երկու անգամ գողացել են գերեզմանոցի ցանկապատի խողովակներ և ալյումինե դետալներ:

Տուժած քաղաքացիներից ընդունվել են հաղորդումներ, գողոնը մասամբ հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ բաղրամյանցի 20-ամյա երիտասարդին հայտնաբերելու, նաև այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական