Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ եղել են առաջատար բժշկական հաստատություններում, ծանոթացել մատուցած ծառայություններին։
«Ուրախ էի ականատես լինելու, թե ինչ մեծ տեմպերով է զարգանում առողջապահության ոլորտը Հնդկաստանի Հանրապետությունում, և վերջին տարիներին բժշկական տուրիզմը դարձել է երկրի տնտեսության հարաճուն ճյուղերից մեկը:
Եղանք առաջատար բժշկական հաստատություններում, ծանոթացանք նորագույն սարքավորումներով հագեցած, մասնագիտական մեծ ներուժ ունեցող կենտրոններում մատուցվող ծառայություններին:
Ուրախ ենք, որ այցի շրջանակներում համագործակցության ամուր կապեր ստեղծվեցին»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Անահիտ Ավանեսյանը: