Սուբվենցիոն ծրագրով Վերին Արտաշատ բնակավայրում ավարտվին է մոտեցել Շիրազի փողոցի և Գնունու փողոցի մի հատվածի ասֆալտապատման աշխատանքները՝ ընդհանուր 946 գծամետր երկարությամբ, հայտնում է Արտաշատի համայնքապետարանը։
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 99 մլն ՀՀ դրամ է, որից 65%-ը հատկացնում է համայնքը, 35%-ը՝ կառավարությունը:
Ասֆալտապատվող ճանապարհը գյուղի բուժամբուլատորիա և հարակից՝ Նորաշեն ու Հնաբերդ բնակավայրեր տանող հատվածն է։