Հասարակություն

Քննարկվել է Գեղարքունիքի մարզում տուրիզմի՝ հատկապես քայլարշավային տուրիզմի զարգացման հեռանկարները

Քննարկվել է Գեղարքունիքի մարզում տուրիզմի՝ հատկապես քայլարշավային տուրիզմի զարգացման հեռանկարները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեր Բարբիեի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և արձանագրել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները շատ ջերմ  են և արագընթաց տեմպերով զարգանում են։

Նախարարը կարևորել է ապակենտրոնացված համագործակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որում յուրահատուկ դերակատարում ունի Իզերի և Գեղարքունիքի մարզի մեջև առկա համագործակցությունը։

Նախարար Սանոսյանն ուրախությամբ արձանագրել է Իզերի դեպարտամենտի և Գեղարքունիքի մարզի միջև ստորագրված 2023-2027թթ.-ի համագործակցության նոր պայմանագրի կնքման փաստը և իր աջակցություն է հայտնել փաստաթղթում ամրագրված կետերը համատեղ կյանքի կոչելու հարցում։

Ժան-Պիեր Բարբիեն հավաստիացրել է, որ պատրաստակամ են ապակենտրոնացման շրջանակներում ամրապնդել առկա համագործակցությունը, ավելի ընդլայնել այն՝ ներառելով այլ ոլորտներ, այդ թվում  առողջապահությունը։ Իզերի դեպարտամենտի նախագահը կարևորել է համատեղ իրականացվող ծրագրերը հնարավորինս արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է պայմանագրով նախանշված ծրագրերի իրականացման ընթացքը, նոր ծրագրեր ներգրավելու հնարավորությունները։ Քննարկվել է նաև Գեղարքունիքի մարզում տուրիզմի՝ հատկապես քայլարշավային տուրիզմի զարգացման հեռանկարները, մարզում ֆրանսերենի ուսուցումը խթանելու, ինչպես նաև բազմաթիվ այլ ծրագրերի ընթացքը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական