Հասարակություն

Կասեցվել է ավազի լվացման կետի ապօրինի ջրօգտագործումը

Կասեցվել է ավազի լվացման կետի ապօրինի ջրօգտագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների օգտագործման ու պահպանության վերահսկողության նպատակով «ԷԼ-ԱՐ ՇԻՆ» ՍՊԸ-ում իրականացրել են դիտարկում։

Պարզվել է, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազակոպճային խառնուրդի լվացման աշխատանքներ իրականացնող Ընկերությունն էլեկտրամատակարարող պոմպի միջոցով հարակից տարածքի մակերևութային ջրային ռեսուրսից առանց համապատասխան թույլտվության կատարել է ապօրինի ջրօգտագործում։ Տեսչական մարմնի կողմից կասեցվել է ավազի լվացման նպատակով իրականացվող ապօրինի ջրառը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական