Հասարակություն

ՄԻՊ-ը ստատուս գրող և օրվա իրադարձությունների մասին հայտարարություն անող սուբյեկտ չէ. Մանասյան

ՄԻՊ-ը ստատուս գրող և օրվա իրադարձությունների մասին հայտարարություն անող սուբյեկտ չէ. Մանասյան

ՀՀ մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել է, թե ՄԻՊ-ը ոչ թե ստատուս գրող և օրվա իրադարձությունների մասին հայտարարություն անող սուբյեկտ է, այլ կոնկրետ իրավունքների խախտումների առկայությունը կամ բացակայությունն արձանագրող՝ սուբյեկտային իրավիճակներում, երբ խոսքը վերաբերում է անհատական բողոքներին և անհատական գործերին։ 

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է. «Վստահեցնում եմ, որ եթե գործը վերաբերում է կոնկրետ գործերին, որոնք մեր մանդատի շրջանակներում են, բնականաբար, դրա վերաբերյալ եզրահանգումներ ու հստակ դիրքորոշումներ լինելու են։ Քաղաքացին կարող է դիմել ՄԻՊ-ին, և անհատական բողոքի քննության շրջանակներում կարող ենք իրավունքի պաշտպանության հետ կապված գործընթաց իրականացնել»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական