ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի խափանման միջոցը փոխվել է։ Վերաքննիչ դատարանը վերացրել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Դատարանի որոշմամբ կալանքի համար անհրաժեշտ հիմնարար կասկածի շեմը համարվել է չհաղթահարված։
Հիշեցնենք, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով Գևորգ Սիմոնյանին մեղադրանք էր առաջադրվել կորոնավիրուսի ընթացքում ենթադրյալ չարաշահումներ կատարելու համար։