Հասարակություն

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հարավային Աֆրիկայի Հանրապետության ազգային տոնը

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հարավային Աֆրիկայի Հանրապետության ազգային տոնը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսային ազգային տոնի՝ Ազատության օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Հայաստանը կարևորում է Հարավային Աֆրիկայի Հանրապետության հետ գործընկերային հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը:

Համոզված եմ, որ ապագայում առավել արդյունավետ կօգտագործենք երկկողմ համագործակցության առկա ներուժը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Հարավային Աֆրիկայի Հանրապետության ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական