Հասարակություն

ՀՀ պատմության մեջ երբեք չի եղել ամիս, երբ ՀՀ պետական բյուջե մուտքագրվի այդքան գումար. Նիկոլ Փաշինյան

ՀՀ պատմության մեջ երբեք չի եղել ամիս, երբ ՀՀ պետական բյուջե մուտքագրվի այդքան գումար. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ապրիլին մենք ունենք եկամտային հարկի պատմական ցուցանիշ։ 

«Ապրիլից դեռ մի քանի օր էլ կա, և երեկ երեկոյի դրությամբ արդեն իսկ հավաքագրվել 295 մլրդ դրամ հարկային եկամուտ: ՀՀ պատմության մեջ երբեք չի եղել ամիս, երբ ՀՀ պետական բյուջե մուտքագրվի այդքան գումար: Օրինակ, 2022-ին մենք հավաքագրվել են նախատեսվածից 80 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ: 2022-ի ապրիլին հավաքագրել էինք 231 մլրդ դրամ, իսկ 2023-ի ապրիլին արդեն իսկ 295 մլրդ դրամ, որը բացարձակապես ռեկորդ է բոլոր տարիների, բոլոր ամիսների նկատմամբ:

Ապրիլի 1-26-ը հարկ վճարողներ վճարել են 158,1 մլրդ դրամի շահութահարկ, որը ևս պատմական ռեկորդ է: 2022-ի ապրիլին վճարվել է 98 մլրդ դրամի շահութահարկ»,- շեշտել է վարչապետը՝ կառավարության այսօրվա նիստում։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական