Հասարակություն

Կին պարեկների հասակի հետ կապված սահմանափակումը կփոփոխվի

Կին պարեկների հասակի հետ կապված սահմանափակումը կփոփոխվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե նպատակ կա պարեկային ոստիկանությնա համակարգը լրացնել կանանցով:

«Հայտարարել ենք, որ այս փուլում՝ մինչև տարեվերջ, մենք Պարեկային ոստիկանության թափուր տեղերը կլրացնենք միայն կանանցով: Այսինքն՝ միայն կանայք կընդունվեն Պարեկային ոստիկանություն աշխատանքի՝ բացի, իհարկե, այն մարզերից, որոնք հիմա դասընթացների մեջ են: Եվ մենք հիմա ընդունելություն ենք հայտարարել: Եվ ես տեղյակ եմ, որ, հուրախություն ինձ և բոլորիս, բավականին մեծ ակտիվություն կա, դիմորդներ կան»,- ասաց նա:

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը որոշ մանրամասներ է ներկայացրել՝ ասելով, որ այս պահին կա 406 դիմորդ:

Ըստ Վահե Ղազարյանի՝ թեև Պարեկային ծառայության համար անցողիկ շեմը 160 սանտիմետրն է, բայց որոշվել է ուսումնասիրել և հասակի հետ կապված փոփոխություններ անել: Նրա խոսքով, կին պարեկների ընտրության հարցում շեշտը կդրվի հմտության վրա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական