ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե կառավարությունը խնդիր է դրել ապահովել Երևանից դեպի Կապան կանոնավոր չվերթների իրականացումը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ հայտնեց, որ փորձնական թռիչքի ժամանակ արձանագրվել են որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք դեռ պետք է լուծվեն. «Մի հատված ենք ունեցել, որտեղ մոտ երկու րոպե ինքնաթիռը որոշ սարքավորումներով չի նկատվել, որը տեխնիկական է։ Մենք հենց դա էլ ուզում էինք հասկանալ, որպեսզի հետագայում թռիչքուղու ուղղությամբ մեր ալեհավաք և այլ նավիգացիոն սարքավորումները շտկենք։ Ընդհանուր առմամբ, թռիչքը դրական ենք գնահատում։ Մեր նպատակն է վերլուծել տեղի ունեցածը»։
Ըստ նախարարի, վերլուծություններից ու սարքավորումների փոփոխությունից հետո հնարավոր է նոր տեխնիկական փարձնական թռիչք իրականացվի։ Եվ միայն ինքնաթիռի ամբողջ թռիչքը ռադարների կողմից տեսանելի լինելու դեպքում կսկսվեն աշխատանքները կանոնավոր թռիչքների կազմակերպման ուղղությամբ։