Հասարակություն

Ձկան ապօրինի որսը գործնականում դառնալու է անհնար

Ձկան ապօրինի որսը գործնականում դառնալու է անհնար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Ոստիկանության ջրային պարեկային ծառայության ձևավորմանը։

«Սևանա լիճը, ըստ էության, միակ տարածքն էր, որտեղ պարեկային ոստիկանությունը պարեկային ծառայություն չէր իրականացնում, և դրա համար մենք որոշեցինք նաև ջրային պարեկային ոստիկանություն ստեղծել: Ջրային ոստիկանության և փրկարար ծառայության համատեղ աշխատանքն էլ կկազմակերպվի, ինչն ավելի արդյունավետ կդարձնի փրկարարական աշխատանքը»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով, Սևանի հետ կապված ավանդական խնդիրները կապված են ապօրինի ձկնորսության հետ. «Արդեն գործում է Սևանա լճում Սիգի որսի համակարգ: Փորձում ենք պրոցեսը բերել օրինական դաշտ, դա մեզ այսօր 100 տոկոսով չի հաջողվել, բայց փաստ է նաև, որ քայլ առ քայլ մենք գնում ենք դրան»:

Ըստ նրա, պետք է պատրաստվել այն կետին, որ ջրային պարեկային ոստիկանության գործարկման պահից ապօրինի որսը գործնականում դառնալու է անհնար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական