Մեկնարկել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատանքային այցը Հնդկաստան։
«Առողջապահության նախարարության թիմն իմ գլխավորությամբ աշխատանքային այցով Հնդկաստանի Հանրապետությունում է: Նյու Դելիում մասնակցում ենք «Advantage Healthcare India 2023 6-րդ գագաթնաժողովին:
Ներկա ենք գտնվել նաև «AHCI 2023» շրջանակում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ ներկայացված է Հնդկաստանի առողջապահական համակարգն` իր հիվանդանոցային ծառայություններով:
Ծանոթանալով ցուցահանդեսին ներկայացված բժշկական կենտրոնների հնարավորություններին` կապեր ենք հաստատել այդ հաստատությունների հետ՝ հիմք դնելով հետագա ճկուն գործակցության»,- գրել է Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում: