ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հնդկաստանում ընթացող «AHCI 2023» 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Մոնղոլիայի և Բանգլադեշի առողջապահության նախարարների հետ։
«Խոսել ենք առողջապահական համակարգի առաջ ճգնաժամային իրավիճակներով պայմանավորված վերջին տարիների խնդիրների, դրանց հաղթահարման մասին, քննարկել ոլորտի զարգացման հետագա ուղիները»,- տեղեկացրել է Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում: